Բայց ի սկզբանէ Սէրն էր անվախճան…
Saturday 14 July 2007
ԴՈՒ ԴԵՌ ՉԳԻՏԵՍ. . .
«Ինձ յիշիր, երբ անձրեւում է. . . »
քո խօսքերից

Դու դեռ չգիտես,
Որ ամեն անձրեւ իր գոյնն ունի,
Դու դեռ չգիտես, որ ամեն անկիւն
Մութ ունի ուրոյն.
Դու դեռ չգիտես,Որ ամէն երազ
յուշ է դեռ բողբոջ,
Ու ամէն մի յուշերազ է դողդոջ։

Դէ, որ չգիտես,
Արի, լսիր, տես՝
Քեզ սիրում եմ ողջ
Վայրերում թափւող անձրեւների չափ,
Թաքուն խորհրդով ողջ ստւերների,
Ողջ երազների, որ յուշ են դառել
Եւ ողջ յուշերի, որ ծաղկեն պիտ դեռ։

Իմ անձրե՜ւ , իմ յո՜ւշ,
Իմ երա՜զ, իմ սէ՜ր…

2.11.03
« Տ Ա Ն Գ Օ – 21 »