Աշնան նշոյլ է նշմարւում
Անոյշ նայւածքիդ նուշում,
Անուրջ ներշնչում այս մղձաւանջում.
Դրա համար եմ
Մոլորւում աչքիդ մեղոյշ մշուշում,
Կորա՛ծ որբի պէս
Ինքս ինձ յուշում՝
Ոսկէ դղեակ կայ
Այս ճամբի վերջում։
Աշնան նշոյլ է նշմարւում
անոյշ նայւածքիդ նուշում…
98 թ.
« Տ Ա Ն Գ Օ – 21 »