Իրիկուն, դու տխուր իրիկուն,
Թէժ նւագ, թախծութիւն անսպառ,
Նոր սանդուղք, նոր պատշգամբ, նոր մի տուն,
Երազի, զգացման ոսկեդա՜ր…
Իրիկուն, անսպառ իրիկուն,
«Եւ՛ թախիծ, եւ՛ յուշեր, եւ՛ նւագ».
Մերթ խամրող, մերթ վառւող, բռնկուն
Ցանկութիւն։ Աչքերի սեւ դանակ։
Իրիկուն, յուշերի՜ իրիկուն,
Նոր աշխարհը թող խենթի պար պարի,
Դու մնա աննկուն ու կանգուն,
Խենթ սիրոյ՝ տանգոյի դու տարի։
8.6.97
« Տ Ա Ն Գ Օ – 21 »